MATRIX PowerWatch նոր խելացի ժամացույցները հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ լիցքավորվում են հեհց օգտատիրոջ ձեռքից։ Մարտկոցի սնուցման աղբյուր է հանդիսանում օգտատիրոջ մարմնի ջերմությունը։
Ընդ որում, ինչքան ինտեսնսիվ է շարժվում խելացի ժամացույցի տերն, այնքան ավելի արագ է լիցքավորվում գաջեթը։ Իսկ լիցքավորման մասին տեղեկատվությունը էկրանի վրա հայտնվում է գծերի տեսքով։ Բացի ժամացույցի սովորական գործառույթներից, գաջեթը ցույց է տալիս նաև անցած ճանապարհը, չափում է քայլերը և ծախսած կալորիաները։
Չնայած, որ լիցքավորման խնդիրն այստեղ լուծված է, միևնույնն է գաջեթը տեխնիկական բնութագրով բավական զիջում է շուկայում գոյություն ունեցող մյուս արտադրանքներին, ինչի պատճառով էլ սահմանած արժեքն, ըստ մասնագետների, բավական բարձր է։