Վերջերս ցանցային ինսայդերները հրապարակել են LG V40 ThinQ-ի տեխնիկական բնութագրիչները:
Ըստ տվյալների, նորույթը կստանա Quad HD+ թույլտվությամբ 6,4 դյույմանոց էկրան, որը ստեղծվելու է P-OLED տեխնոլոգիայով: Հետ չմնալով թրենդներից՝ սմարթֆոնն էկրանի վերին հատվածում կունենա հայտնի կտվրածքը, որտեղ տեղադրված են լինելու 8+5 հզորությամբ երկու օպտիկական մոդուլ: Գաջեթն ունենալու է դեմքի սկանավորման տեխնոլոգիա:
Հիմնական տեսախցիկը կունենա 3 մոդուլ՝ 12 մպ (f/1,5), 16 մպ (f/1,9) և 12 մպ (f/2,4) հզորությամբ: LG V40 ThinQ-ն կաշխատի Snapdragon 845 պրոցեսորով, կունենա 6 գբ օպերատիվ և 64/128 գբ ներկառուցված հիշողություն:
LG V40 ThinQ-ն կներկայացվի աշնան ընթացքում, իսկ շուկայական արժեքը կլինի 900 դոլար: