Sharp ընկերությունը բեռլինյան IFA 2018 ցուցահանդեսին ներկայացրել է նոր սերնդի հեռուստացույցների շարք:
Նորույթներն ունեն 8K հնարավորություն: Հեռուստացույցների էկրանի պիքսելների քանակը գերազանցում է 33 մլն-ը: Դրանք ստացել են նաև պատկերը մշակելու եզակի և գերհզոր տեխնոլոգիա՝ կոնտենտը կարող են փոփոպել Full HD և մինչև 4К: Հեռուստացույցներն ունեն նաև պայծառությունը և գույները գեներազնելու հնարավորություն:
Դրանք թողարկվելու են երեք՝ 60, 70 և 80 դյույմանոց տարբերակներով: Եվրոպական շուկայում նորույթները կհայտնվեն մյուս տարվա առաջին կեսին: Sharp-ը դեռ չի հայտնել հեռուստացույցների գինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն ցուցահանդեսին 8К ստանդարտով հեռուստացույց էր ներկայացրել նաև Samsung-ը: