Ice Universe ինսայդերն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ Samsung–ը պատրաստվում է 4 տեսախցիկով սմարթֆոն թողարկել։
Բնականաբար, նման հնարավորություններով տեսախցիկն այսօր ոչ մեկին չի զարմացնի։ Սկզբում օգտատերերը մտածել են, որ խոսքը երկու դիմային և երկու հիմնական տեսախցիկի մասին է։ Բայց, ոչ։ Samsung–ը պատրաստվում է 4 մոդուլն էլ տեղադրել հիմնական տեսախցիկում։
Samsung
Camera Camera Camera Camera— Ice universe (@UniverseIce) September 2, 2018
Օգտատերերի ենթադրությամբ, սմարթֆոնը Galaxy S10–ն է լինելու, բայց` ոչ։ Ինսայդերը հայտնում է, որ դա ո՛չ Galaxy s10–ն է, ո՛չ էլ` Galaxy F–ը։ Հարցին` սմարթֆոնին սպասել 2019, թե 2020 թվականներին, նա պատասխանել է` 2018: Այնպես որ, հարավկորական բրենդի երկրպագուները մինչև տարվա վերջ նորույթով հիանալու հնարավորություն կստանան։