Google Play պաշտոնական օնլայն խանութում կեղծ Viber է հայտնվել, որն օգտատերերից տվյալներ է գողանում:
Կեղծ մեսինջերի ներբեռնումների քանակն արդեն հասել է 500 մլն-ի, որը, բնականաբար, կեղծ ցուցանիշ է: Ի դեպ՝ հավելվածը նաև իբրև թե ընբդգրկված է խմբագրի ընտրանում:
Ներբեռնումից հետո հավելվածը արտոնություններ ստանալու հարցում է ուղարկում: Չկասկածելով, որ սա կարող է կեղծ հավելված լինել՝ օգտատերերը թույլատրում են և սկսվում է տվյալների արտահոսքի գործընթացը:
Կեղծ մեսինջերը հասանելիություն է ստանում զանգերին, հաղորդագրություններին, հեռախոսագրքում պահպանվող կոնտակտային տվյալներին և այլն: Viber-ում արդեն տեղյակ են կեղծ կրկնօրինակի գոյության մասին: Օգտատերերին հորդորում են հավելված բեռնել միայն պաշտոնական հավելվածը Google Play-ից և լինել ուշադիր: