Apple-ը միշտ փորձել է գլուխ գովել Android սմարթֆոն արտադրողների մոտ, որ իր օգտատերերը հնարավորություն ունեն թարմացնել իրենց գաջեթների օպերացիոն համակարգերն ինչքան ցանկանան՝ առանց սահմանափակումների:
Այս անգամ իրավիճակն ավելի հետաքրքիր է դառնալու: iOS 12-ի շնորհհանդեսից հետո օգտատերերը հնարավորություն կունենան ներբեռնել այն անգամ 5 տարի հնությամբ գաջեթներում:
Բնականաբար, Android-ի աշխարհում նման բան լինել չի կարող: Անգամ Google-ի ֆիրմային գաջեթները օպերացիոն համակարգի թարմացում ստանում են 2-3 տարի միայն: Android օգտատերերի 60% -ը մինչև հիմա օգտվում է 2015 թվականին թողարկված օպերացիոն համակարգից, բնականաբար այստեղ անվտանգության մասին խոսք լինել չի կարող:
Apple-ի դեպքում պատկերն այլ է: Այստեղ թարմ տեխնոլոգիական լուծումներ կարող են ստանալ անգամ հին գաջեթները: Օիրինակ՝ iOS 12-ը նաև ադապտացված կլինի iPhone 5S-երի համար: