Youtube-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել

YouTube վիդեոհոսթինգում  խափանումներ են տեղի ունեցել ամբողջ աշխարհի մասշտաբով: Օգտատերերը հիմնականում բողոքում են տեսահոլովակների բեռնումից և հաշիվ մուտք գործելու անհնարությունից:

Վիդեոհոսթինգի  աշխատանքում խնդիրները նկատվում են ամբողջ աշխարհում՝  Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում: