Android–ի համար նախատեսված YouTube–ի մուգ թեման հասանելի է այժմ բոլոր օգտատերերի համար։ Մինչ այս այն հասանելի էր, բայց սահմանափակ թվով օգտատերերի համար, քանի որ գտնվում էր թեստավորման փուլում։
Ըստ ամենայնի, մուգ թեմայով Youtube ունենալու համար պետք չէ Google Play–ից ներբեռնել հավելվածի վերջին տարբերակը։
Ինչպե՞ս ակտիվացնել մուգ թեման
Մքւգ թեման ակտիվացնելու համար պետք է մուտք գործել հաշիվ և աջ վերին անկյունում սեղմել պիկտոգրամը։
Այնուհետև բացել կարգավորումների բաժինը, անցնել ընհանուր կարգավորումների բաժին և ակտիվացնել մուգ թեմա գործառույթը։
Ինչո՞վ է օգտակար մուգ թեման
Մուգ թեմայի ակտիվացումը հատկապես լավ է, երբ հոլովակ պետք է դիտել երեկոյան ժամերին։ Այսպես աչքերի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը բավական քիչ է։ Աչքերն անգամ ավելի շատ են ծանրաբեռնվում, երբ էկրանը ուղղակի գիշերային ռեժիմի վրա է դրված։