Հայաստանում կան տեխնոլոգիական տաղանդներ. Sturtup Wise Guys–ի հիմնադիր

Օրեր Առաջ Երևանում կայացավ Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրի հայաստանյան ընտրական փուլը։ Wise Guys–ի համար հայկական ստարտափի ընտրությունը կատարում էր աքսելերացիոն ծրագրի հիմնադիրը։ Ittrend.am–ը հնարավորություն ունեցավ զրուցել Քրիստոբալ Ալոնսոյի հետ աքսելերացիոն ծրագրի, հայաստանյան ստարտափների ու հեռանկարների մասին։

 

–Ի՞նչ է իրենից ներկայացնում Startup Wise Guys–ը, երբ է ստեղծվել և ինչ նպատակով։

–Մեր ճանապարհը սկսվել է 2012 թվականին։ Sturtup Wise Guys–ը աքսելերացիոն ծրագիր է, որը ներառում է եվրոպական և ԱՊՀ երկրների տարածքը։ Մեր հարթակը հնարավորություն է տալիս ստարտափներ ու գաղափարներ ունեցողներին գալ ու այստեղ իրենց համար գործընկերներ գտնել, բիզնես և այլն հմտություններ ձեռք բերել։

–Քանի՞ ստարտափ է իր մեջ ներառում, ինչքա՞նն են եղել մինչ այսօր։ Կա՞  ֆավորիտ ստարտափ, թե սա այն դեպքն է, երբ նման բաները չեն անցնում։

–Startup Wise Guys–ում  սկզբից մինչ այսօր 102 ստարտափ է եղել։  Մենք ֆավորիտներ չունենք, փոխարենը ունենք պորտֆոլիո։ Ներկայումս ունենք 44 ընկերություն ԱՄՆ–ի տարածքում և շատ ընկերություններ հաջողության են հասել։ Այս դեպքում մենք ֆավորիտ ունենալու մասին չենք անհանգստանում։

–Ի՞նչ առավելություններ պետք է ունենա ստարտափը, որպեսզի հայտնվի Startup Wise Guys աքսելերոացիոն ծրագրում։

–Պետք է ունենա Bussiness to business գաղափարը, պետք է ունենա արտադրանքի, առաջարկվող ծառայության համաշխարհային ֆոկուսացում։  Մենք կսկենք նրանց մեր աչքի տակ առնել, եթե զգանք, որ թիմը, որով աշխատում են պատրաստ է զարգանալ, նոր բաներ սովորել, մի խոսքով` առաջ գնալուն պատրաստ է և հասկանում է շուկան։ Բացի այդ, մենք բավական ուշադրութուն ենք դարձնում ունեն արդյոք արդեն հաճախորդներ, թե` ոչ։ Եթե` ոչ, ապա արդյո՞ք ունեն տեսլական, թե ինչպես են գրավելու իրենց հաճախորդներին դեպի իրենց արտադրանք ոչ միայն իրենց լոկալ տարածքում, այլ նաև ամբողջ աշխարհում։  Մենք այսպես ենք աշխատում և գտնում ենք մարդկանց , ովքեր գիտեն ինչպես վաճառել  և ինչպես առաջարկները դարձնել ինտերնացիոնալ։

–Ի՞նչ հնարավորություններ եք ընձեռում ստարտափներին, ի՞նչ է առաջարկում Ձեր ծրագիրը։

–Ես կարծում եմ մենք նրանց հնարավորություն ենք տալիս պատրաստվել ապագայի մարտահրավերները ընդունելուն։ Զվարճալի է, որ մարդիկ ասում են` աքսելերացիոն ծրագրում 3 ամիսը շատ բարդ է անցել։ Մենք նրանց միշտ ասում ենք` սա տորթի մի հսկայական կտոր է։ Փողոցում ավելի դժվար է։ Ես կարծում եմ սա իրատեսական թեստ է, որը պատրաստում է իրենց հետագա ճանապարհին, ցույց  է տալիս նրանց արդյոք պատրաստ են հետագային, թե` ոչ։ Օգնում ենք հարթակներին առաջ գնալ։ Նրանց համար շատ կարևոր է ունենալ Wise Guys–ի լոգո իրենց ճանապարհի վրա և գտնել լավ ներդրողներ ու գործընկերներ։

–Ինչպե՞ս  է աշխատում ընդհանրապես աքսելերացիոն ծրագիրը։

–Երեք ամիսների ընթացքում ընկերություններին հասցնում ենք մի կետի, որտեղից կարող են ինքնուրույն արդեն գործել։ Այստեղ օրական զբաղվածություն կա`3 ամիսը անցնում է բավական հագեցած` մենթորների հետ հանիպումներից մինչև գործնական դասընթացներ  և այլն։ Ստարտափների դեպքում այս հագեցվածությունը միշտ աշխատող տարբերակ է։ Սա համալսարան չէ, դաս չէ։ Մենք սովորեցնում ենք մարդկանց գիտելիքներ հավաքել։ Կարելի է ասել` մարդկանց դուրս ենք բերում  բասկետբոլի դաշտ` ցույց տալու, թե ինչպես գնդակը նետեն ցանցը։ Նրանք չեն կարողանում սկզբից, մենք նորից ենք ցույց տալիս ինչպես։ Եվ այսպես մինչև ստացվի։ Ինձ հաճախ են հարցնում` ինչպե՞ս է այս ամենը հնարավոր երեք ամսիների ընթացքում։  Ես պատասխանում եմ` մենք ունենք երեք ֆոկուսացում։ Առաջին ամսում հասկանում ենք` ինչ ենք վաճառում, որն է դրա տարբերությունը մյուս առաջարկներից։ Երկրորդ ամսում` ինչպես կարելի է դա վաճառել արագ և արդյունավետ։ Եվ վերջում` փորձում ենք ներդրումներ ապահովել մեր ծրագրերի մեջ։

–Դուք արդեն խոսել եք հայաստանյան ներկայացուցիչների հետ։ Տպավորություններն ինչպիսի՞նն են։

–Ես հասցրեցի զրուցել միայն մի քանիսի հետ։ Մենք Հայաստանում մոնիթորինգ ենք անցկացրել նաև անցյալ 3 տարիների ընթացքում։ Ի՞նչ ենք այստեղ տեսել։ Տեխնոլոգիական տաղանդներ, որոնք դժվարանում են առաջ գնալ տեղական շուկայում, եթե  անգամ նրանք ունեն մեծ հավակնություններ լինել համաշխարհային ինչ–որ առաջարկ։ Կարծում եմ հնարավոր չէ չտեսնել, թե ինչքան դժվար է դա։ Մենք այստեղ փնտրում ենք  լավ նախադրյալներով 4–5 լավ թիմ։ Ես մտքի հետևից չեմ ընկնում , ես սիրում եմ թիմը, թիմում աշխատելու կարողությունը։ Մենք թեստ ենք անցնացնում պատրաստ լինելու համար։ Եթե պատրաստ են, ուրեմն` կանաչ ճանապարհ նրանց։ 3 ամիսց նրանք կդառնան լավ արժանի ընկերություններ և մենք էլ մեր հերթին հպարտությամբ կլցվենք։

Հարցազրույցը` Սյուզան Թոսունյանի