Viber-ում նոր օգտակար գործառույթ է հայտնվել

Viber–ում նոր գործառույթ է հայտնվել, որը ավելի կհեշտացնի արտասահմանցի ընկերների հետ շփումները։

Մեսինջերում այժմ օտարալեզու հաղորդագրությունները իրական  ժամանակում թարգմանելու հնարավորություն է առաջացել։ Դրանք հիմնականում կթարգմանվեն այն լեզուներով, որոնցով աշխատեցնում են տվյալ գաջեթը։

Նորամուծությունը ստուգելու համար օգտատերերը պետք է սեղմեն անհրաժեշտ տեքստին և ընտրել «թարգմանել» գործառույթը։ Հաղորդագրությունը թարգմանվում է օրիգինալ լեզվով։