Հաստատված է 2018 iPhone-ները կհայտնվեն վաճառքում սեպտեմբերի 21-ին

Apple-ի նոր սմարթֆոնները շնորհանդեսից հետո վաճառքում կհայտնվեն արդեն սեպտեմբերի 21-ին: Այս մասին ասել է iPhone Italia պորտալի ներկայացուցիչը և հայտարարությանը սքրինշոթ կցել, որը հաստատում է լուրի իսկությունը: Լուսանկարիչ պարզ է դառնում, որ սեպտեմբերի 25-27 Apple-ը կմեծացնի մատակարարման քանակը: Սա, բնականաբար կապված է նոր մոդելների ի հայտ գալու հետ: Չնայած, որ նշված չէ, թե ստույգ, որ գաջեթներն են հայտնվելու այդ քանակի մեջ:

Ներքին նամակագրությունը վերաբերում է ոչ միայն Իտալիային, այլ նաև Եվրոպայի մի շարք այլ երկրներին, ԱՄՆ-ին, Կանադային և այլն: