Apple-ը վերջապես հեռացրեց տվյալներ գողացող հավելվածը Mac App Store-ից

Սեպտեմբերի 9-ի սկանդալից հետո, Apple-ը վերջապես  Mac App Store-ից ջնջել է օգտատերերի տվյալները գողացող հավելվածները: Դրանց թվում էին Adware Doctor, Open Any Files: RAR Support, Dr. Antivirus և Dr. Cleaner հավելվածներն ու խաղերը:

Հավելվածները օգտատերերից  macOS  կատալոգներին հասնելու թույտվություն էին պահանջում և ստանալով՝ նրանք օգտատերերի մասին տվյալները ուղարկում էին չինական սերվերներ: Իրարանցումն առաջացավ անցյալ շաբաթ, երբ կօգտատերերը նկատեցին, որ տվյալների արտահոսք տեղի է ունենում ԱՄՆ-ի տարածքում վճարովի և թոփ հավելվածներից մեկում:

Արդյունքում օգտատերերը սկսեցին Apple-ից պահանջել հեռացնել դրանք՝ օգտատերերի անվտանգության համար: Արդյունքում այսօր Apple-ը վերջապես հեռացրել է վնասաբեր հավելվածները: