Սեպտեմբերի 16-ին կանցկացվի ԱրմՌոբոտիքս 11-րդ առաջնությունը

Սեպտեմբերի 16-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կանցկացվի Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը:
#ԱրմՌոբոտիքս առաջնության շրջանակում կմրցեն արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտները:
Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում:
Մասնակիցները իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույնները կարժանանան դրամական պարգևի Ucom-ի և World Vision Armenia – Վորլդ Վիժն Հայաստան-ի կողմից:
Մուտքը ազատ է։

#ArmRobotIcs ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ Union of Advanced Technology Enterprises-UATE(ԱՏՁՄ)-ի կողմից: