WhatsApp-ն այսուհետ հասանելի է հին մոդելի՝ կոճակներով հեռախոսում

WhatsApp-ն այսուհետ հասանելի է նաև հին մոդելի՝ կոճակներով հեռախոսների համար: Facebook-ին պատկանող ընկերության  նոր հավելված է մշակվել  JioPhone բջջային  հեռախոսների համար, որոնց աշխատում են KaiOS օպերացիոն համակարգով: Հեռախոսի կիրառության աշխարհագրական դիրքը Հնդկաստանն է:

Հավելվածը մշակել են տեղացի ծրագրավորողները: Նորույթը ունի մեսինջերին բնորոշ բոլոր գործառույթները, այդ թվում նաև նամակագրության գաղտնագրում և այլն:

WhatsApp հավելվածն անվճար հասանելի է JioPhone-ի  առցանց խանութում: