Apple-ը հայտարարել է, որ Twitter-ի օգտատերերը հնարավորություն կունենան հետևել այս երեկոյան նախատեսված Apple-ի ամենամյա շնորհանդեսին օնլայն տարբերակով: Սա առաջին դեպքն է, երբ Apple-ը իր շնորհանդեսը ուղիղ հեռարձակմամբ իր պաշտոնական էջում չի տալիս:
Այս մասին ընկերությունը հայտնել է թվիթերյան իր պաշտոնական միկրոբլոգում: Եթե օգտատերերը հավանեն թվիթը, ապա ընկերությունը նաև կուղարկի լուրեր՝ կապված կայանալիք շնորհանդեսի ու ներկայացվելիք գաջեթների մասին:
Բացի Twitter-ից, շնորհանդեսը կարելի է դիտել խնձորային բրենդի պաշտոնական կայքում՝ Firefox և Chrome բրաուզերների միջոցով, իսկ ահա Apple TV-ի օգտատերերը շնորհանդեսն օնլայն դիտելու համար պետք է ներբեռնեն Apple Events ծրագիրը:
Apple-ի շնորհանդեսը տեղի կուեննա այսօր՝ Երևանի ժամանակով 21:00-ին: