Reuters-ի փոխանցմամբ հարավկորեական տեխնոհսկան՝ Samsung-ը, Հնդկաստանում բացել է բջջային սարքավորումների ամենամեծ խանութը, որի տարածքը շուրջ 3000 ք/մ է:
Այս քայլով հարավկորեական բրենդը առաջ է անցել իր հավերժ մրակցից՝ Apple-ից: Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ընկերության սմարթֆոնների վաճառքի ցուցանիշները կտրուկ նվազել էին Չինաստանի և ԱՄՆ շուկաներում:
«Հնդկաստանը շատ կարևոր շուկա է։ Այս խանութները կօգնեն մեզ ամրապնդել դիրքերը և առաջ շարժվել», -ասել է Samsung India-ի ներկայացուցիչը:
Ընկերությունը մեկ խանութ սրահով չի բավականանա, պատրաստվում է դրանց թիվը ավելացնել նաև այլ քաղաքներում: