Գիտնականները Google Translate-ին մեղադրել են սեքսիզմի համար

Բրազիլացի հետազոտողները հայտնաբերել են, որ Google Translate ծառայության ալգորիթմները կանխակալ են սեռի քերականական կատեգորիաներ չունեցող լեզվից նախադասությունների թարգմանության ժամանակ, գրում է The Register-ը:

Հայերենից և ևս 11 նման լեզուներից մի քանի հազար նախադասությունների անգլերեն թարգմանության ժամանակ պարզվել է, որ տեխնիկական մասնագիտությունները շատ ավելի քիչ են վերագրվում կանանց: Google Translate-ը դեպքերի 71 տոկոսի ժամանակ տեխնիկական մասնագիտությունները վերագրել է արական սեռին, իսկ իգական սեռին՝ չորս տոկոսի դեպքում:

Մասնագիտություններում սեռերի ներկայացուցիչների բաշխվածությունը չի համապատասխանում վիճակագրությանը: Առանց սեռի կատեգորիայի լեզուների թվում, բացի հայերենից, եղել են հունգարերենը, էստոներենը, ֆիններենը, չինարենը, ճապոներենը, թուրքերենը: