Tesla–ն սկսելու է վաճառել իր անլար լիքավորիչների երկրորդ խմբաքանակը

Tesla–ն բավական արագ  վաճառեց իր անլար լիցքավորիչների առաջին խմբաքանակը։ Ընկերությունը վերսկելու է դրանց արտադրությունը և շուրջ 16 դոլարով նվազեցնելու դրանց արժեքը։

Ընկերությունն այս մասին տեղեկացրել է իր հաճախորդներին էլեկտրոնային փոստի միջոցով` նշելով, որ նոր խմբաքանակը հասանելի կլինի մոտ ժամանակներում և կարժենա 49 դոլար։ Ավելի վաղ դրանք արժեին 65 դոլար։

Ի դեպ, բոլոր օգտատերերին, որոնք գնել են  Tesla Wireless Charger–ն անցյալ ամիս, ընկերությունը կվերադարձնի 16 դոլար տարբերությունը։ Հիշեցնենք, որ ընկերությունն իր անլար լիցքավորիչները ներկայացրեց օգոստոսին, այն դիզայնով նման է  Powerwall–ին։ Առաջին խմբաքանակը վաճառվել է մի քանի ժամվա ընթացքում։