Xiaomi-ին 10 դոլար արժողությամբ անլար լիցքավորիչ է թողարկել

Չինական  Xiaomi ընկերությունը ներկայացրել է անլար լիցքավորման համար նախատեսված  Mi Wireless Charger (Universal Fast Charge Edition) սարքը, որը սինքրոնացվում է բոլոր մոդելների հետ:

Սարքի հիմքում Qi տեխնոլոգիան է ընկած, որն աշխատում է մագնիսական ինդուկցիայի ձևաչափով: Հիմնական սարքը էլեկտրամագնիսական դաշտ է ստեղծում, որն էլ իր հերթին հոսանքի աղբյուր է դառնում: Mi Wireless Charger-ը պատրաստված է ալյումինից: Դիզայնի առումով այն բավական հարմար է՝ ստացել է կլորավուն տեսք, ունի  USB Type-C հնարավորություն: Նորույթը կարելի է գնել 10 դոլարով: