iPad Pro-ի թողարկումից անցել է գրեթե մեկ տարի և ներկայումս Apple-ի համար ամենահարմար ժամանակաշրջանն է գաջեթների շարքը թարմացնելու համար:
Ամեն տարի iOS պլանշետները վաճառվում են միլիոնավոր օրինակով ամբողջ աշխարհում: Դրանք պայմանականորեն բաժանված են երկու դասի՝ բյուջետային և պրոֆեսիոնալ:
Քիչ հավանական է, որ ընկերությունը պլանշետներն ու սմարթֆոնները կցուցադրի միևնույն ժամանակ, քանի որ դրանք կարող են անդրադառնալ գաջեթների վաճառքի ցուցանիշի վրա: Հնարավոր է պլանշետները ներկայացվեն փոքր ինչ ուշ: