Սեպտեմբերի 30-ին Microsoft-ը թողարկել է Windows և Mac օպերացիոն համակարգերի համար նախատեսված Office 2019-ը: Թարմացումը կարող են նաև տեղադրել կոորպորատիվ և անհատ օգտատերերը, որոնք նախկինում չեն ստացել Microsoft Office 365 ամենամսյա թարմացումները:
Office 2019-ը օգտատերերին առաջարկում է անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնք նախկին 3 թարմացումներում ներառված են եղել Office 365-ում: Դրանք են ՝ Word, Excel, PowerPoint, Outlook, Project, Visio, Access և Publisher գործիքները: Office 2019-ում ավելացել է նաև վիրտուալ գրիչի հնարավորությունը և լրահոսային դիզայն ինչպես՝ Power Point-ում:
Microsoft-ը նաև Word-ում ավելացրել է ֆոկուսացման գործառույթը, վիրտուալ թարգմանչի նոր տարբերակը և դյուրացրել է հիմնական գործառույթների հասանելիությունը: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում թարմացումներ կստանան նաև Exchange Server 2019-ը, Skype for Business Server 2019-ը, SharePoint Server 2019-ը և Project Server 2019-ը:
Իսկ Office 2019-ը սկզբում հասանելի կլինի կոմերցիոն օգտատերի համար, իսկ մի քանի օրից նաև մյուսների: