Facebook-ն անցյալից դասեր չի քաղում և կրկին իր հին գործին է՝ օգտատերերի տվյալներ է փոխանցում: Այս անգամ սոցիալական ցանցը գովազդային ընկերությանն է փոխանցել օգտատերերի հեռախոսահամարները:
Ի դեպ՝ ընկերությունը չի հերքել այս լուրերը, ավելին՝ ներկայացուցիչները հաստատել են տեղեկատվության իսկությունը:
«Մենք օգտատերերի տրամադրած տեղեկատվությունն, այդ թվում նաև գեռախոսահամարները, օգտագործում ենք թիրախավորված և ավելի կոնկրետ բովանդակություն ցուցադրելու համար: Դրա մեջ մտնում են նաև գովազդները»,- հայտարարել են ընկերության մամուլի ծառայությունում։
Բացի այդ, Facebook-ը հեռախոսահամարը կարող է ստանալ նաև այն դեպքում, երբ այն չկա օգտատիրոջ տվյալներում։ Սոցցանցը այն կարող է վերցնել օգտատաիրոջ կամ նրա ընկերների կոնտակտային տվյալներից՝ բջջային հավելվածի միջոցով: