Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկը համաձայնագիր է ստորագրել, ըստ որի նա կլքի ընկերության ղեկավարի պաշտոնը: Իրադարձությունների նման զարգացումը պայմանավորված էր Twitter-ում կարատված գրառմամբ, որի պատճառով Tesla-ն բավական գումար է կորցրել:
Համաձայնագրում նշված է, որ Մասկը հեռանում է գլխավոր պաշտոնից, բայց շարունակում է մնալ Tesla-ի տնօրենը հաջորդող երեք տարիներին: Բացի այս, Մասկն ու Tesla-ն կվճարեն 40 մլն դոլար այս ընթացքում վնաս կրած ինվեստորներին: Մասկի համար նման որոշումն առավել քան ձեռնտու է, քանի որ մինչև դատական քաշքուկների ավարտը նա դեռ կմնա Tesla-ի տնօրենը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Էլոն Մասկը Twitter -ի իր էջում նշել էր, որ բավական գումար ունի Tesla-ն հին գնով ձեռք բերելու համար, ինչի արդյունքում ընկերության արժեթղթերի գինը միանգամից աճել էր: ԱՄՆ կառավարությունը նման քայլը որակել էր որպես խաբեություն: