Օրեր առաջ լուր էր տարածվել, որ Telegram-ի դեսքթոփային տարբերակում խոտան է առկա, որի պատճառով հնարավոր է տվյալների կորուստ:
P2P կապը զանգի ժամանակ կիրառելիս հնարավոր էր ստանալ օգտատերերի IP հասցեները: Իսկ ահա մոբայլ տարբերակում այս հնարավորությունը կարելի է անջատել կարգավորումներից: Բնականաբար, սա չէր կարող իրարանցում չառաջացնել: Իրարանցման հետևանքով Պավել Դուրովը բացատրություններ ու պարզաբանումներ է տվել:
Ըստ նրա ամեն ինչ այդքան սենսացիոն չէ, ինչպես ներկայացնում է մամուլը և Telegram Desktop-ը պաշտպանված է նույնքան լավ, ինչքան մոբայլ տարբերակը:
Դուրովը նշել է, որ P2P կապը թույլ է տալիս լավացնել կապի որակը և այս տեխնոլոգիայի պարագայում երկու զրուցակիցն էլ պետք է իմանան դիմացինի IP հասցեն: Բացի այդ, Telegram Desktop-ում զանգերը չեն գերազանցում ընդհանուր զանգերի 0,01%-ը և անհանգստանալու որևէ առիթ այստեղ չկա: