Feral Interactive–ի մշակողներն այսօր հայտնել են, որ macOS–ի համար նախատեսված Life is Strange 2–ը կթողարկվի 2019 թվականին։ Խաղը ինտերակտիվ ֆիլմ ժանրում է, ունի արկածային սյուժե, իսկ խաղի ընթացքից հնարավոր է նաև փոփոխել զարգացող սյուժեն։
Իսկ ահա խաղի երկրորդ տարբերակը պատմում է արմատապես ուրիշ պատմություն` ուրիշ հերոսներով Այս անգամ գեյմերները պետք է եղբայրների` Շոն և Դանիել Դիասների դերում փորձեն բացահայտել ողբերգական դեպքերի ընթացքը։ Արկածային խաղի առաջին մասը ներկայացվել է սեպտեմբերի 27–ին, որը նախատեսված է PlayStation 4, Xbox One և Windows խաղային կցորդների համար։