NASA–ն եղանակի ճշգրիտ կանխատեսման համար մինի արբանյակներ է թեստավորում

NASA–ն հայտնել է, որ թեստավորում է նոր արբանյակ։ Արբանյակը ստացել է  RainCube (Radar in a CubeSat) անվանումը։ Արբանյակի գլխավոր խնդիրն է օգնել եղանակի ճշգրիտ կանխատեսումների հարցում։ Մասնավորապես այն ճշգրիտ կտեղեկացնի ձյան և անձրևի մասին։

RainCube–ը կշռում է մոտ 12 կգ, ունի անձրևանոցին նման ալեհավաք` մոտ 50 սմ տրամաչափով։ Արբանյակը բաղկացած է մի քանի մինի արբանյակներից, որոնք իրար կողք երամի նման թռչելով ավելի ստույգ տեղեկատվություն կահավաքեն ու կփոխանցեն։

Եթե թեստավորման փուլն անցնի բարեհաջող, ապա NASA-ն այսպիսի մինի արբանյակների մի ամբոողջ շարք կթողարկի։