Sony–ի ճապոնական մասնաճյուղը, որը պատասխանատու է PlayStation խաղային կցորդների համար, հայտարարել է, որ ընկերությունը նվազեցնում է PlayStation 4 Pro–ի արժեքը։ Ի դեպ` սա ժամանակավոր ակցիա չէ։
PlayStation 4 Pro–ի արժեքը կնվազի հոկտեմբերի 12–ից սկսած շուրջ 34 դոլարով։ Sony–ն նաև հայտնել է, որ սպիտակ PlayStation 4 Pro խաղային կցորդն այսուհետ կդառնա ստանդարտ շարքի բաղկացուցիչ և այլևս չի թոարկվի սահմանափակ քանակությամբ։