Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը կմասնակցի Բրյուսելում հոկտեմբերի վերջին կայանալիք անձնական տվյալների պահպանման միջազգային սեմինարին:
Այս մասին հայնտել են համաժողովի կազմակերպիչները:
Սեմինարի կարևոր կետերից մեկը լինելու է կիբերանվտանգության հարցը և համացանցում օգտատերերի անձնական տվյալների պահպանման խնդիրը: Իր կարծիքն այս մասին կհայտնի անձամբ Քուկը: Apple-ը դեռ վաղուց է հայտարարել, որ ընկերությունը առաջնային կարևորություն է տալիս օգտատերերի անձնական տվյալների պահպանմանը: