LG Electronics–ը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին հիբրիդ խելացի ժամացույցը` Watch W7։ Խելացի գաջեթի վաճառքը կմեկնարկի այս ամիս։
Նորույթն իր մեջ միավորել է անալոգային և թվային ժամացույցների առանձնահատկությունները` խելացի գործիքը ունի սլաքներ։
Watch W7–ը ունի Snapdragon Wear 2100 պորցեսոր, 768 մբ օպերատիվ և 4 գբ ներկառուցված հիշողություն։ Մեկանգամյա լիցքավորմամբ ժամացույցը կաշխատի մինչև 2 օր, իսկ անալոգային ժամացույցի կարգավիճակում` 3–4 օր։ Կորպուսը պաշտպանված է փոշուց և խոնավությունից, աշխատում է Android Wear օպերացիոն համակարգով։ Նորույթի գինը 450 դոլար է։