Samsung-ը որոշել է հետ չմնալ իր գլխավոր մրցակցից՝ Apple-ից և պատրաստվում է իր Galaxy S շարքի նոր մոդելում կրառել ինովացիոն նեյրոնային պրոցեսոր:
Ժամանակակից սմարթֆոններում ավելի ու ավելի շատ են սկսել կիրառցել 7 նանոմետրանոց տեխնոլոգիական պրոցեսորները: Առաջին օրինակը Apple A12 Bionic և Kirin 980 մոդելներն են:
Ice Universe ընկերության ինսայդերների փոխանցմամբ, նման պրոցեսորներ կիրառող հաջորդ ընկերությունը կդառնա Samsung-ը: Նորույթն արդեն ստեղծման ճանապարհին է և ստացել է Exynos 9820 անվանումը:
Արտադրանքի մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան: Հնարավոր է այն կիրառվի հոբելյանական Samsung Galaxy S10-ում: