Honda ընկերությունը նոր՝ Smart Intersection համակարգ է ներկայացրել, որը կկրճատի ճանապարհաստրանսպորտային պատահարների թիվը:
Համակարգն օգտագործում է V2X (vehicle-to-everything) տեխնոլոգիա, որը մեքենաների միջև տեղեկատվության փոխանակման տեխնոլոգիա է: V2X գլխավոր խնդիրն է ստիպել մեքենաներին «տեսնել», «լսել» և «շփվել» միմյանց հետ:
Smart Intersection-ը ներկայացնում է 4 տեսախցիկ, որը տեղադրվելու է խաչմերուկի 4 կողմերում: Դրանք ձայնագրություններ են անելու 100 մ շառավիղով: