ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Rome Guide: Tour & Offline Map
Գինը` 0.99$ – անվճար
Հետաքրքիր դարձրեք ձեր հռոմեական արձակուրդներն այս հավելվածի միջոցով։ Այստեղ ներկայացված են բոլոր այն վայրերը, որոնք արժի այցելել, եթե գտնվում եք Հռոմում։
Nice Shark!
Գինը` 0.99$ – անվճար
Հավելվածը նախատեսված է սթիքերների սիրահարների համար։ Այստեղ ներկայացված է մոտ 30 անիմացիոն սթիքերներ, որոնք հետաքրքիր կդարձնեն ձեր զրուցարանն ու ավելի ստույգ կփոխանցեն ձեր ասելիքը։
Milkeddit
Գինը` 0.99$ – անվճար
Դյուրացրեք Reddit–ից օգտվելն այս հավելվածի միջոցով։ Այստեղ հնարավորություն կա միանգամից մի քանի հաշիվ կապել իրար։