Վերջին տարիներին Google Assistant ունեցող ականջակալների քանակը կտրուտ աճել է։ Եվ հիմա, շատ ականջակալներ ունեն սինքրոն տարգմանության հնարավորություն, որն սկզբնական շրջանում համարվում էր Pixel Buds–ի մենաշնորհը։
Հոկտեմբերի 13–ին թարմացվել էր Pixel Buds–ի էջը, որտեղ հեղինակները նշել էին, որ «Google Translate–ը հասանելի է Google–ի ձայնային օգնականով աշխատող բոլոր Android սմարթֆոններում»։ Այս գործառույթն առաջ հասանելի էր միան Pixel Buds–ի և Pixel սմարթֆոնի կապի համար։
Օգտատերերը սինքրոն թարգմանությունը կարող են սկսել սեղմելով Assistant կոճակը ականջակալների վրա և արտասանել «Օգնիր ինձ թարգմանել ռուսերեն» բառերը։ Օնլայն թարգմանիչը կարող է սինքրոն թարգմանություն կատարել ևս 40 լեզվով։