Android–ում նոր վիրուս են հայտնաբերել

Cisco ընկերության  կիբեռանվտանգության  մասնագետները Android–ի նոր վիրուս են հայտնաբերել, որը ստացել է GPlayed անվանունը։

Հավելվածը լայն կիրառություն է գտել, քանի որ ցանցհենները կարողացել են այնտեղ կրկնօրինակել Google Play–ում տեղակայված պաշտոնական հավելվածը։ Այս հավելվածի միջոցով կիբեռհանցագործները կարող են հեռավորության վրա կառավարել գաջեթները, այնտեղից ստանալ ցանկալի ինֆորմացիա, արգելափակել դրանք կմ օգտագործել այլ նկատակներով։

Այն թեև գործարկված է, բայց արդեն աշխատող տարբերակ է համարվում։ Ըստ մասնագետների, ապագայում դա լուրջ խնդիրներ կառաջացնի Android սարքերի համար։