Xiaomi Mi Mix 3-ն կստանա 10 գբ օպերատիվ հիշողություն և 5G կապի հնարավորություն

Այս մասին հայտնի է դարձել  Xiaomi Global-ի քարտուղարի՝ Դոնովան Սունի,  հայտարարությունից հետո: Իր twitter-հաշվում քարտուղարը կիսվել է լուսանկարով, որը մի շարք հետաքրքիր տեխնիկական բնութագրեր է բացահայտում:

Xiaomi-ն պլանավորում է ներկայացնել  Mi Mix 3 սմարթֆոնն արդեն հոկտեմբերի 25-ին, Պեկինում:

Նկարը, որը հրապարակել է քարտուղարը, պատկերում է երկու տետր, որոնցից մեկի վրա գրված է 5G, իսկ մյուսի՝ 10G:  Այստեղից պարզ է դառնում, որ ընկերությունը ակնարկում է 5G տեխնոլոգիայի կիրառման և ռեկորդային՝ 10 գբ օպերատիվ հիշողության մասին:  Սա, իհարկե, խոստումնալից է, բայց նման սմարթֆոնները հնարավոր են մոտ ապագայում, քանի որ 5G ցանցը դեռևս գործարկված չէ աշխարհում: Իսկ 10 գբ օպերատիվ հիշողությունը չափից դուրս շատ է: Հիշենք Pixel 3 XL և iPhone XS մոդելները, որոնց հիանալի աշխատում են անգամ 4 գբ օպերատիվ հիշողությամբ: