Meizu-ն 8 միջուկանի պրոցեսորով մատչելի սմարթֆոն կթողարկի

Meizu-ն պատրաստվում է իր նոր՝  M7 սմարթֆոնի թողարկմանը, որի մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա:

Ինսայդերներից հայտնի է դարձել, որ նորույթը կունենա  Qualcomm Snapdragon 632, 4 գբ օպերատիվ հիշողություն և կաշխատի  Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով: Ինչպես հայտնի է, M7-ը կլինի բյուջետային մատչելի սմարթֆոն և կփոխարինի  Meizu M6S և Meizu M6T մոդելներին:

Սմարթֆոնը ԱՄՆ-ի տարածքում կվաճառվի 200 դոլարով: