Լյուքս դասի սմարթֆոններ արտադրող Vertu ընկերությունը որոշել է կրկին մուտք գործել մոբայլ շուկա Aster P մոդելի սմարթֆոնով: Ներկայումս Vertu բրենդը պատկանում է չինական Baferton Trading Ltd ընկերությանը:
Ի դեպ՝ սմարթֆոնները ձեռքով են հավաքվելու՝ Անգլիայում: Կորպուսը պատրաստված է լինելու տիտանից, կոկորդիլոսի և մողեսի կաշվից:
Տեխնիկական բնութագրով, սակայն, նորույթը չի փայլի: Vertu Aster P-ն կունենա 5 դյույմանոց էկրան, Snapdragon 660 պրոցեսոր, 6 գբ օպերատի և 128 գբ ներկառուցված հիշողություն, 12 մպ հիմնական և 20 մպ հզորությամբ դիմային տեսախցիկ:
Vertu Aster P-ն ձեռք բերել հնարավոր կլինի հոկտեմբերի 30-ից՝ 5150 դոլարով, իսկ դեկորոտիվ տարրերով մոդելը կարժենա 14 հազար դոլար: