Ինչպես հայտն է Apple Park Visitor Center-ում բացի ֆիրմային գաջեթներ ու աքսեսուարներ ձեռք բերելուց հնարավոր է նաև ձեռք բերել հուշանվերներ: Օրինակ՝ Apple-ի ֆիրմային բլուզները: Այս և մնացած հուշանրվերները հնարավոր չէ ձեռք բերել Apple-ի մյուս խանութներում կամ համացանցում:
Բլուզները հասանելի են սպիտակ և սև տարբերակներով, որոնք զարդարված են 8 տարբեր դիզայներական լոգոներով:
Apple-ի երկրպագուները նաև նկատել են, որ աշնանային հավաքածուի մեջ տեղ են գտել նաև ընկերության 1980-ականների նախագծերի լոգոները: Հագուստներից մեկի վրա տպագրվել է «hello» գրվածքը, որը 1984 թվականի Macintosh-ի շնորհանդեսից է: