Եթե դուք մտադրվել եք փոխել ձեր խնձորային գաջեթի մարտկոցը, ապա պետք է շտապել՝ մնացել է մոտ 2 ամիս Apple-ի ավարտին, որով ընկերույթունը թարմացնում է գաջեթների մարտկոցները։
Նախագիծը մեկնարկել էր 2017-ին այն բանից հետո, երբ օգտատերերը բողոք էին ներկայացրել մարտկոցի աշխատանքի դանդաղեցման համար։ Անգամ գործը հասել էր դատարան և իտալական դատարանը խնձորային բրենդին տուգանել էր 10 մլն դոլարով։
Իրավիճակը շտկելու համար Apple-ի ղեկավար Թիմ Քուկը հայտարարեց, որ ամբողջ 2018 թվականի ընթացքում ընկերությունը զեղչով կվերանորոգի կամ նորով կփոխարինի iPhone SE, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus, iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X մոդելների մարտկոցները։ Օգտատերերը նախկին 79 դոլարի փոխարեն այժմ կվճարեն միայն 29 դոլար։