Google-ի մոբայլ տարբերակը վերջին մի քանի տարիների ընթացքում ստացել է մեծ թարմացում։ Այժմ այստեղ ցուցադրվում են նաև նորությունների հղումները։ Հղումները դասակարգվում են ըստ օգտատիրոջ նախասիրությունների։
Ընկերությունը ցանկանում է ստանալ այնպիսի համակարգ, ըստ որի տեղեկատվության որոնումը կդառնա ավտոմատացված և հարկ չի լինի այլևս մուտքագրել հարցումը։ Այս պատճառով էլ ընկերությունը վերլուծում է օգտատիրոջ հարցումները և ըստ դրա ներկայացնում հղումների ցանկ։
Google Feed-ը դեռևս ակտիվ է միայն ԱՄՆ տարածքում, մոտ ժամանակներս այն հասանելի կդառնա նաև մյուս երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի։