Գաղտնիք չէ, որ Instagram-ի եզակիությունը նրա բացառապես մոբայլ հարթակ լինելու մեջ է։ Սոցցանցի դեսքթոփային տարբերակով կարելի է միայն գրառումներ հավանել, որոշ կարգավորումներ անել և հեռացնել սոցցանցից հաշիվը։
Շատերը կարծում են այպսես, բայց Instagram-ի վեբ տարբերակում հնարավոր է նաև նկար ներբեռնել։ ittrend.am-ը կպատմի, թե ինչպես։
Սկզբում պետք է մուտք գործել Instagram-ի հաշիվ։ Այնուհետև պետք է բացել բրաուզերի կոնսոլը։
Google Chrome կամ Yandex Browser-ի դեպքում բավական է մկնիկի աջ քլիքի օգնությամբ սեղմել դատարկ տարածքում և բացված մենյուում ընտրել «Исследовать элемент» տողը։
Այնուհետև պետք է սեղմել Toggle Device Toolbar կոճակը։ Այս քայլով փոքրացնում ենք Instagram-ի էջի վեբ տարբերակը ծավալով, որպեսզի այն նմանվի սմարթֆոնի չափերին։
Պանելի վերին հատվածում հնարավորություն կլինի ընտրել սարքը։ Ընտրում ենք յուրաքանչյուր սմարթֆոն և վերաթողարկում էջը։
Այս ամենից հետո Instagram-ը կսկսի կարծել, որ մուտք եք գործել հաշիվ սմարթֆոնից և բոլոր էջերում կսկսի ցուցադրել «+»՝ նկար ավելացնելու նշանը։ Նման ձևով հնարավոր չէ սոցցանց ներբեռնել նկարների շարք կամ հոլովակներ։