Արհեստական բանականության ստեղծած «Էդմոնդ դե Բելամիի դիմանկարը», Լոնդոնում կայացած Christie’s աճուրդում վաճառվել է $432 000-ով։
Նկարիչ ալգորիթմի հիմքում մեքենայական ուսուցումն է։ Նկարը ստեղծելիս ալգորիթմը օգտագործել է 14-20-րդ դարերի մոտ 15 հազար նկարից ստացած տեղեկատվություն։
«Էդմոնդ դե Բելամիի դիմանկարը» արհեստական բանականության ստեղծած նկարների շարքի մի մասն է։ Ամբողջ շարքը բաղկացած է 11 կտավից, որոնք Obvious-ը վաճառքի համար ներկայացրել է կայքում՝ յուրաքանչյուր նկարը 10 հազար եվրո գնով։