Չինական TCL Communication ընկերությունը, որը ներկայումս զբաղվում է BlackBerry սմարթոններով, ընդունում է նախնական պատվերներ՝ կապված ընկերության նոր՝ BlackBerry KEY2 LE հետ։ Սա BlackBerry KEY2 սմարթֆոնի պարզեցված և մատչելի տարբերակն է։ Այն ներկայացվել էր հունիսին։
BlackBerry KEY2 LE-ն ունի մեկ SIM քարտի հնարավորություն և 32 գբ հիշողություն։ Շուկայում վաճառվելու է 399 եվրոյով։ Երկու SIM քարտով և 64 գբ հիշողությամբ տարբերակը կարժենա 429 եվրո։
Սմարթֆոնն ունի 4,5 սենսորային էկրան, երկակի՝ 13+5 մպ հզորությամբ հիմնական տեսախցիկ, 8 մպ հզորությամբ սելֆի տեսախցիկ։Սարքը ստացել է Qualcomm Snapdragon 636 պրոցեսոր և 4 գբ օպերատիվ հիշողություն։
Աշխատում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։