Ավելի շատ չինական ընկերություններ են հիմա փորձում ստեղծել այսպես կոչված սլայդեր սմարթֆոններ։ Դրանք գաջեթներ են, որտեղ մատնահետքի սքաները և դիմային տեսախցիկները տեղակայված են էկրանի ներսում։
Նման լուծում է առաջարկում նաև Lenovo-ն իր Z5 Pro սմարթֆոնում։ Նորույթը ստացել է ․39 դյույմանոց OLED էկրան։ Lenovo Z5 Pro-ն ունի նաև դեմքի սքանավորման համակարգ, որն անգամ աշխատում է մթության մեջ։
Որպես պորցեսոր այստեղ տեղակայված է Snapdragon 710-ը, գաջեթը նաև համալրված է 6 գբ օպերատիվ և 64 կամ 128 գբ ներքին հիշողությամբ։ Հիմնական երկակի տեսախցիկն ունի 24+16 մպ հզորությամբ երկու մոդուլ։ Դիմային տեսախցիկը ևս ունի երկու՝ 1+8 մպ հզորությամբ մոդուլ։