Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրվա ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացույցի էկրանի առաջ մեկ ժամից ավելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:
Ինչպես նշում է ria.ru-ն, նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ հրապարակելով անցկացված հետազոտության արդյունքները: Գիտնականները երեխաների առողջական վիճակի վերաբերյալ հարցում են անցկացրել ծնողների շրջանում՝ հետաքրքրվելով երեխաների վարքագծում խնդիրների առկայության, նրանց զգայական վիճակի, զարգացման մասին: Բացի այդ նրանք հարցրել են՝ քանի ժամ են երեխաներն անցկացնում էկրանների առաջ:
Արդյունքում մասնագետները նկատել են, որ օրական մեկ ժամն արդեն բավական է, որպեսզի երեխայի հոգեկան վիճակը վատանա: Մասնավորապես դա նկատվում է հետաքրքրասիրության, ինքնավերահսկման, զգայական կայունության մակարդակաների նվազմամբ ու ավելի ցրված դառնալու փաստով:
Բացի այդ, երեխաների մոտ խոչընդոտներ են նկատվել հասակակիցների հետ շփման հարցում: Մասնագետները նշել են, որ 14-17 տարիքային խմբի ներկայացուցիչների մոտ նկատվում է ընկճախտ ու անհանգստության զգացում: