Օրվա թիվը՝ 230 Արմաթ լաբորատորիա

UATE՝ ԱՏՁՄ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Արմաթ ինժեներական լաբորատորիաների թիվը Հայաստանի, Վրաստանի և Արցախի տարածքում հասել է 230-ի։ Արմաթ ինժեներական լաբորատորիաները գործում են ոչ միայն ՀՀ և ԼՂՀ մայրաքաղաքների կամ մեծ քաղաքների տարածքում, այլ նաև սահմանամերձ գյուղերում ևս։