ZTE Nubia X սմարթֆոնի առաջին խմբաքանակը վաճառվել է 57 վայրկյանում

ZTE Nubia X ֆլագմանային սմարթֆոնի առաջին խմբաքանակի վաճառքի համար չի պահանջվել անգամ մեկ րոպե. 100 հազար գաջեթից բաղկացած խմբաքանակը գնվել է 57 վայրկյանում: Ենթադրվում է, որ նորույթի շուրջ նման մեծ հետաքրքրության պատճառը դրա յուրահատուկ դիզայնն է. այն ունի երկու էկրան:

Ինչպես գրում է GSMArena-ն, դիզայներական այս որոշումը թույլ է տվել ստեղծողներին հրաժարվել դիմային տեսախցիկից, քանի որ այս դեպքում սելֆիի համար կարելի է օգտագործել հիմնական տեսախցիկը:

Սմարթֆոնը համալրված է 6.26 և 5.1 դյույմ անկյունագծով էկրաններով՝ 1080×2280  և 720×1520 պիքսել կետայնությամբ, և Snapdragon 845 հզոր պրոցեսորով: Բացի դրանից, այն ստացել է 3800 mAh հզորությամբ մարտկոց, ինչպես նաև 6-8 ԳԲ օպերատիվ հիշողություն և մինչև 256 ԳԲ ներքին հիշողություն:

Սմարթֆոնի արժեքը սկսվում է 473 դոլարից, սական այն կարող է արժենալ մինչև 600 դոլար: