ZigZag. խաղ ոչ նյարդային գեյմերների համար

ZigZag-ը կգնահատեն այն գեյմերները, ովքեր սիրում են լարված խաղերը: Հիմա այն մասին, թե ինչու է այս խաղը հակացուցված նյարդային մարդկանց համար: Նախ՝ այստեղ բազմաթիվ կյանքերի հնարավորություն չկա, երկրորդ՝ գրանցած արդյունքը պահպանել երբեք չի հաջողվի, եթե անգամ շատ ցանկանաք:

Ներբեռնելուց հետո կարելի է միանգամից անցնել խաղալուն, քանի որ  ZigZag-ը ուսուցողական հոլովակներ չի առաջարկում: Խաղի գլխավոր նպատակն է՝ չթողնել գնդակն անցնի թույլատրված սահմանը:

Խաղը ավարտ չունի, չունի նաև ժամանակավոր դադարի հնարավորություն՝ եթե սկսել ես խաղալ, պետք է խաղաս մինչև վերջ: Հեղինակները նաև բազմաթիվ բարդ լուծումներ են մշակել խաղի համար: Օրինակ՝ ինչքան խաղացողը դիպչի սմարթֆոնի էկրանին, այնքան կարագանա խաղի ռիթմը: Խաղում կարելի է ադամանդներ հավաքել և դրանցով հենց խաղի ներսում անհրաժեշտ գործիքներ գնել:

 

Խաղը կարելի է գործարկել ձայնով, անջատել այն, առաջարկվում է բազմաթիվ գործառույթներ ու հնարավորություններ:  ZIgZag կարելի է ներբեռնել  AppStore-ից: Այն հասանելի է միայն iPhone-ի համար և իհարկե,  Google Play-ից: