Royole ընկերությունը թողարկել է իր առաջին ճկվող սմարթֆոնը

Ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը՝  Royole FlexPai-ը ներկայացվել է անցյալ շաբաթ:   The Verge-ի լրագրողը դարձել է առաջին օգտատերը ու կիսվել իր առաջին տպավորություններով:

Ըստ նրա, FlexPai-ը հեղափոխական է շուկայի համար: Սմարթֆոնն ունի ճկուն  AMOLED էկրան: Շնորհիվ ճկվող կառուցվածքի այն հեշտությամբ փոխակերպվում է պլանշետի՝ 7,8 դյույմանոց էկրանով:

FlexPai-ը կդիմանա մոտ 200 հազար ճկման: Սմարթֆոնը տեխնիկապես համապատասխանում է գովազդային  նկարագրին: Ի դեպ՝ սա ավելի բյուջետային տարբերակ է, քան  մրցակիցների առաջարկները:   Apple-ի և  Samsung-ի առաջարկը գնային մեծ տարբերություն ունի:

Սմարթֆոնը աշխատում է ֆիրմային  Royole Water OS օպերացիոն համակարգով և արշի 1300 դոլար: