Samsung-ը կներկայացնի բյուջետային Galaxy R սմարթֆոն

Samsung-ը  պատրաստվում է ներկայացնել իր բյուջետային  Galaxy R սմարթֆոնը։

Samsung Galaxy R  շարքը ընկերությունը սկսել է թողարկել 2011 թվականին, բայց մինչ այդ երբեք թարմացում չի ստացել։ Այս սմարթֆոնի մասին լուրերը  շրջանառվում էին դեռևս  հուլիս ամսվանից, իսկ ընկերությունն էլ իր հերթին, ո՛չ հերքում էր, ո՛չ՝ հաստատում։

Նորույթը կունենա  Qualcomm Snapdragon 450 պրոցեսոր, աառանց շրջանակի  Infinity Display էկրան, որը ներկայացվել է առաջին անգամ  Samsung Galaxy Note 8-ում։ Առանց շրջանակի էկրանը լինելու է սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը, որի հետ ընկերությունը մեծ հույսեր է կապել։